Գրքի հեղինակ Տա Թևեր
իմ առաքելությունն է, մարդկանց հուշել, որ իրենք ունեն թևեր։ Իմ մենթորությամբ նրանք տեսնում են իրենց թևերն, կարողանում են ճախրել և հասնել իրենց նպատակներին։
փորձառություն մարքեթինգում
10 և ավել տարիներ ունեմ փորձառություն Մարքեթինգի և բրենդինգի ոլորտում, հազարավոր բրենդերի ստեղծման և զարգացման հիմքում եմ եղել։ (www.brandon.am)
փորձառություն քոուչինգում
Ուսումնասիրելով տարբեր գործարարների հաջողության և ձախողման ճանապարհներն, հարցեր էր առաջանում անձի և բիզնեսի զարգացման փոխկապակցվածության հարցում։ Վերջին 4 տարիներին ուսումանսիրել և միջազգային մասնագետների մոտ սովորել եմ քոուչինգ, և համադրելով իմ մարքեթինգային գիտելիքների հետ, կազմել եմ «Կողմնացույց» բիզնեսի զարգացման ծրագիրը, որի ավելի պարզեցված տարբերակը հրատարակել եմ գրքում, այստեղ ներառված են այն գիտելիքներն, որոնք առանց մասնագետի ընթերցողը կկարողանա կիրառել, իսկ դասընթացն ավելի խորն է, նախատեսված բիզնեսի սեփականատարերի համար։ (www.compass.madam.am)
Արդեն 4 տարի է, ղեկավարում եմ գործարար կանանց ակումբ, որն համախմբել է 80+ գործարարների և հանդիսանում է ինքնազարգացման, փորձի փոխանակման, նեթվորքինգի և նոր գաղափարների ստեղծման ակումբ։ (www.madam.am)
Ուսումնասիրություններս փաստեցին, որ այն ինչ մենք ստեղծում ենք շարունակում են մեզ, և անհրաժեշտ է մեզ կառուցել, որից հետո, մենք կհաջողենք և մասնագիտության մեջ, և մեր ստեղծած բիզնեսում և տարբեր փոխհարաբերություններում, գիրքն հենց օգնում է մեզ այց հարցում։